Plano

Ձեր կլինիկան՝ մեկ խելացի համակարգում

Օնլայն հերթագրում 24/7, ընդունարանի CRM, ավտոմատ հիշեցումներ և AI օգնական՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Ստանալ անվճար դեմո

Ամեն ինչ մեկ հարթակում

Ընդունարանից մինչև բժիշկ, հաճախորդից մինչև հավատարմություն։

Օնլայն հերթագրում 24/7

Հաճախորդները հերթագրվում են 3 քայլով՝ առանց զանգի, առանց հերթի։

Ընդունարանի օրացույց և հաճախորդների բազա

Բոլոր բժիշկների գրաֆիկները մեկ էկրանին, հաճախորդի ամբողջ պատմությունը՝ մեկ սեղմումով։

Բժշկի անձնական պորտալ

Յուրաքանչյուր բժիշկ տեսնում է իր օրագիրը, ծառայությունները և արձագանքները։

Կլինիկայի կայք ձեր բրենդով

Հանրային էջ բժիշկներով, ծառայություններով և առցանց հերթագրումով։

Սերվերի սպասարկում

Հոսթինգ, թարմացումներ, պահուստավորումներ և մշտադիտարկում՝ մեզանից։

Բոլոր մոդուլները՝ մեկ հարթակում

Միացրեք միայն այն, ինչ պետք է ձեր կլինիկային։ Յուրաքանչյուր մոդուլ միանում է առանձին՝ առանց նոր ծրագրի և նոր ուսուցման։

Կարծիքներ և վարկանիշ

Այցից հետո այցելուն ստանում է հղում, գնահատում է բժիշկը, իսկ լավագույն կարծիքները հրապարակվում են կայքում։

Հավատարմություն և ռեֆերալներ

Բոնուսային միավորներ, ընկերոջ հրավեր, Google-ի կարծիքի պարգև և անձնական էջ այցելուի համար։

Ակցիաներ և պրոմո կոդեր

Զեղչեր ըստ ծառայության և ժամկետի՝ կայքի բաններով և ավտոմատ կիրառմամբ ամրագրման պահին։

Վերադարձի հիշեցումներ

6-ամսյա հսկողություն, բուժման շարունակություն, չեկած այցելուներ՝ ավտոմատ հիշեցումով email-ով և Telegram-ով։

Խելացի առաջարկներ և AI չատ

Կայքի օգնականը հասկանում է հարցը, առաջարկում է ճիշտ ծառայությունը և ուղղում է համապատասխան բժշկին։

Ձայնային հերթագրում

Ձայնային հաղորդագրություն Telegram-ով կամ հավելվածից՝ համակարգը վերծանում է և պատրաստում այցը հաստատման։

Անալիտիկա

Ամրագրումների ժամային պատկեր, այցելուների ժողովրդագրություն և տեղանք՝ մարքեթինգային որոշումների համար։

Բժշկական գրառումներ և Ատամնաշարի քարտ

Այցի գրառումներ, ատամների քարտեզ, ֆայլեր և նկարներ՝ բոլորը այցելուի քարտում։

Բուժման պլաններ

Պլան փուլերով և գնով՝ ուղարկվում է այցելուին հղումով, որը կարող է հաստատել կամ մերժել առցանց։

Ֆինանսական հաշվետվություններ

Հասույթ, վճարումներ, ծախսեր և եկամուտ՝ ըստ ամսվա, ծառայության և բժշկի, մեկ վահանակում։

Ինքնարժեք և նյութեր

Նյութերի պահեստ, խմբաքանակներ, ժամկետներ և ծառայության իրական ինքնարժեք։

Աշխատավարձ

Բժիշկների հոնորարը՝ ավտոմատ հաշվարկով, ամսական փակմամբ և տպելու պատրաստ թերթիկով։

Լաբորատոր հաշիվներ

Լաբորատոր աշխատանքների հսկողություն՝ ուղարկված, ստացված, հաստատված, և ծախսը կապվում է այցին։

ՀԴՄ կտրոն

Կանխիկ վճարումը տպվում է ՀԴՄ-ով ուղիղ ծրագրից՝ Aisino A90 սարքի ինտեգրմամբ և վերադարձի կտրոնով։

Ինչպես ենք գործարկում ձեր կլինիկան

  1. Կապվում եք մեզ հետ

    Զանգ կամ հաղորդագրություն Telegram/WhatsApp-ով՝ նույն օրվա ընթացքում պատասխանում ենք։

  2. Մեկ օրում տեղադրում ենք

    Տեղափոխում ենք Ձեր այցելուների բազան (տետրից, Excel-ից) անվճար։

  3. Այցելուները սկսում են հերթագրվել օնլայն

    Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ձեր տիրույթում, ձեր բրենդով։

Փաթեթները՝ սկսած հասանելի գնից՝ դրամով

Ամեն ինչ ներառված է՝ օնլայն հերթագրում, ընդունարանի CRM, բժշկի պորտալ, ավտոմատ հիշեցումներ, հավատարմություն, AI, կայք և սերվերի սպասարկում։

Տեղադրման վճարը միշտ անվճար է։ Մինչև օգոստոսի 31-ը՝ նաև տվյալների տեղափոխումը անվճար։

Հաճախակի տրվող հարցեր

Որքա՞ն ժամանակ է տևում գործարկումը:

Սովորաբար՝ 1 աշխատանքային օր։ Կլինիկան, բժիշկներին, ծառայությունները և ձեր բրենդը կարգավորում ենք մենք։

Կարո՞ղ եք տեղափոխել մեր տետրից/Excel-ից այցելուների բազան:

Այո։ Ընդունում ենք Excel/CSV, նաև ձեռագիր տետրեր՝ նկարից: Առաջին 10 կլինիկաների համար՝ անվճար։

Ի՞նչ լեզուներ եք աջակցում:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ այցելուի էջում, ընդունարանի պանելում և բոլոր հաղորդագրություններում։

Telegram-ը միանո՞ւմ է հիշեցումների և բոտի համար:

Այո։ Կլինիկայի սեփական Telegram բոտով ուղարկվում են հաստատումներ, հիշեցումներ, արձագանքի հարցումներ։ Այցելուները կարող են գրել բոտին։

Կայքը կլինի՞ մեր կլինիկայի սեփական բրենդով:

Այո։ Ձեր լոգոն, ձեր գույները, ձեր տիրույթը (օր.՝ yourclinic.am)։ Plano-ն մնում է ֆոնին, առջևում ձեր կլինիկան է։

Բլոգ